Բավ է պառակտվել
14-06-2014 08:22

Ըստ Էդուարդ Շարմազանովի` Կիսելյովն այն պերսոնան չէ, որ ՀՀ Նախագահն անդրադառնա նրան

Նախօրեին ՀՀԿ Գործադիր մարմնի  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակը` ի պատասխան հարցի, թե ինչ կարծիք ունի Աժ-ում սկանդալային հայտարություններ արած ռուս լրագրողին պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին, վերջինս պատասխանեց.  «Կարծում եմ ` Կիեսելյովն այն պերսոնան չէ... Արտգործնախարարությունն անդրադարձել է, ես ավելացնելու բան չունեմ, չեմ կարծում, որ Կիսելյովն այն պերսոնան է, որ մենք ազգովի գիշեր-ցերեկ քննարկենք նրա պահվածքը: Ինչ վերաբերում է իմ գործընկերների գնահատականներին, դահլիճում նրանք անդրադարձել են դրան»: Լրագրողների այն հարցին, թե արդյոք ԳՄ նիստում այս հարցը քննարկվե՞լ է, ՀՀԿ խոսնակն ասաց` չի քննարկվել, անդրադարձ է եղել:  «Սա շատ փոքր հարց է, որ հանրապետության Նախագահը դրան արձագանքի»,-նշեց ՀՀԿ խոսնաակը:
Հիշեցնենք, որ Դմիտրի Կիեսելյովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանից հեռացվել է, քանի որ ինքը տաքսու վարորդի հետ շփվել է, ու նա ռուսերեն չի իմացել: