Բավ է պառակտվել
17-09-2019 15:01

Փաշինյանը գիտի, թե պետությունն ինքն է․ Շարմազանով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև կրկին մարդաշատ է: Այստեղ են ՀՀ 2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմ և դեմ կողմնակիցները։ Դատարանի բակում է նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով ԱԱԾ պետ Վանեցյանի հրաժարականին, Շարմազանովն ասաց, որ Վանեցյանը իր հրաժարականի տեքստում ամեն ինչ գրել էր, և պատճառը Փաշինյանի քաղաքականությունն էր, Վանեցյանը երդում էր տվել պետությանը, իսկ Փաշինյանը գիտեր, թե պետությունն ինքն է:

Նշենք, որ բավականին լարված իրավիճակ է դատարանի դիմավ Ոստիկանական ուժերը գնալով շատանում են։ Իսկ երկու կողմերը պարբերաբար վիրավորում են միմյանց։

 

Արմինե Գևորգյան