Բավ է պառակտվել
26-05-2017 14:43

Շարմազանովը ներկայացրել է ՀՀ կառավարության ապագա կազմը

Հայաստանի կառավարության ապագա կազմը քննարկվել է ՀՀԿ-ի գործադիր մարմնի հինգշաբթի օրը կայացած նիստին, այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
« Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել հնարավորություն տալ Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ շարունակել աշխատանքն առանց էական փոփոխությունների: Տվյալ պահին մենք դրական ենք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատակազմի աշխատանքը»,- ասել է նա:
Մեկնաբանելով ինը նախարարների նշանակումները, Շարմազանովն ընդգծել է, որ կառավարությունում նոր նախարար կլինի միայն Դավիթ Հարությունյանը, ով կղեկավարի Հայաստանի արդարադատության նախարարությունը:
« Մնացած բոլոր նախարարները, այդ թվում նաև ՀՅ Դաշնակցությունից մեր գործընկերները՝ վերանշանակվելու են: Կառավարությունը կշարունակի աշխատել այս կազմով»,-ասել է քարտուղարը:
Հինգշաբթի օրը ՀՀ նախագահը նախարարների նշանակման մի շարք հրամանագրեր է ստորագրել:
Մայիսի 18-ին երկրի ղեկավարն ընդունել էր կառավարության հրաժարականը: Նույն օրը նա ստորագրել էր Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու հրամանագիր:
Գործող օրենսդրության համաձայն նախագահը նոր վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո քսան օրվա ընթացքում: Կառավարության ղեկավարը պետք է վայելի խորհրդարանի մեծամասնության կամ մեծ քանակով պատգամավորների վստահությունը: