Բավ է պառակտվել
04-11-2016 07:35

Շարմազանով. վարչապետը ՀՀԿ–ին անդամակցելու դիմում չի գրել

Ըստ Շարմազանովի` վարչապետի թեկնածության մասին ՀՀԿ-ն կարող է խոսել միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցելու դեպքում։

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չի գրել, նոյեմբերի 3-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այս պահին պարոն Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել, բայց ես մեկ անգամ ասել եմ, որ վարչապետը, եթե նույնիսկ գրի, ապա մի զարմացեք, եթե չգրի, էլի մի զարմացեք: Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչն է, այդ թիմի ղեկավարը պարոն նախագահն է»,-ասաց Շարմազանովը։

Լրագրողների հարցին՝ թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ համագումարում քննարկվի նոր վարչապետի թեկնածության հարցը, Շարմազանովը պատասխանեց, որ վարչապետի թեկնածության մասին ՀՀԿ-ն կարող է խոսել միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցելու դեպքում։