Բավ է պառակտվել
29-05-2020 19:01

Կորոնավիրուսի լայն տարածումը Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության մեղքով է

ՀՀ իշխանությունը բացառիկ թափթփված եւ անպատասխանատու վերաբերմունք են դրսևորում կորոնավիրուսի վարակի միջոցառումների շրջանակում: Ասում է ՀՀԿ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Իշխանությանը ձեռնտու է համավարակով պայմանավորված այս իրավիճակը, քանի որ արտակարգ դրության անվան տակ ցանկանում են անօրինական կերպով չեղարկել ի սկզբանե անօրինական կերպով նշանակված հանրաքվեն եւ ազգային ժողովում «լուծել» ՍԴ-ի հարցը: Այս իրավիճակն իշխանության համար իր քաղաքական ամբիցիաները բավարարելու համար շատ նպաստավոր է:
Կարինե Աճեմյանի խոսքով 105 հոգանոց խորհրդարանը փոխարինվեց 132-ով, որտեղ պարազիտները` քաղաքականությունից հեռու, չաշխատող, պարգեւավճար ստացողները մեծամասնություն են։
«Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր նախկինում շատ սիրում ասել`դակում են Նիկոլ Փաշինյանի ցանկությունները`օրենքի տեսքով, օրենքներ, որոնք հակապետական, հակաօրինական են:
Ըստ բանախոսի, Հայաստանը մեկուսանում է արտաքին աշխարհից:
Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ նկատեց, որ Հայաստանում կորոնավիրուսի այսօրվա լայն տարածումը Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության մեղքով է. «Այսքան մարդ է մահացել: Կառավարության գործողությունները եղե՞լ են համաչափ, ճշգրիտ, մասնագիտորեն: Այս հարցերի պատասխանները ո՞վ է տալու:
Վահան Բաբայանի կարծիքով էլ՝ ճիշտ կլինի, որ կառավարությունը ներողություն խնդրի քաղաքացիներից կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում հակասական քայլերի համար՝ մեկ ասում են մնա տանը, մեկ ասում են՝ դիմակ դիր եւ դուրս արի եւ այլն:
Բաբայանի խոսքով այսօր հարուցված քրեական գործերը վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ երկրում լինեն հեղինակավոր մարդիկ՝ զինվորականներ, հոգեւորականներ եւ այլն:
«Պետք է լինի հպարտ ու ծափահարող մի զանգված, որի համար միակ հեղինակավորը, խելացին եւ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է»,–ասաց Բաբայանը։

 

 

Արմինե Գևորգյան