Բավ է պառակտվել
02-03-2023 20:49

Շոլցը՝ Ղարաբաղում իրավիճակի մասին. ստատուս քվոն չի կարող շարունակվել, պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց

Բեռլինը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Ստատուս քվոն չի կարող շարունակվել և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց: Այս առումով, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- ասել է նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամլո ասուլիսում։

Նշելով, որ Բեռլինն աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին, նա ասել է, որ Գերմանիան անձնակազմ է ուղարկել ԵՄ դիտորդական առաքելության կազմում։