Բավ է պառակտվել
28-12-2021 15:17

Շոյգուն՝ Ղարաբաղում խաղաղապահների մասին․ կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմն իրականացրել է թշնամական կողմերին բաժանելու բարդ խնդիրն և այժմ այժմ լուծում է պլանային պրոֆիլային առաջադրանքներ, ասել է այսօր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սելեկտորային ռազմական գերատեսչության խորհրդակցության ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր խաղաղապահներին տեղակայելով` կարողացանք հանդարտեցնել իրավիճակն այնտեղ ու շարունակել պլանային աշխատանքների իրականացումը։ Այժմ դրանք արդեն կարելի է պլանային անվանել։ Կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան։ Խաղաղությունն ու հանգստությունը գնալով ավելի են ամրապնդվում», – ասել է Շոյգուն։
Նրա խոսքով` «դրանում մեծ է բոլոր նրանց վաստակը, ովքեր զբաղվել են բուժօգնություն և մարդասիրական օգնություն ցուցաբերելով»։
«Եվ, իհարկե նաև բոլոր նրանց, ովքեր շուրջօրյա ռեժիմով կանգնած են խաղաղապահների դիրքերում», – ընդգծել է նախարարը։
Նա շնորհակալություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, ինչպես նաև արտերկրում ռուսական մյուս բազաներում ծառայություն իրականացնող բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, շարքայիններին և սերժանտական կազմին»։
«Բայց հատկապես` այդ երկու կետում։ Այն ամենը, ինչ եղավ մեկ տարի առաջ Ղարաբաղում, երբ ծայրահեղ ծանր, սուր իրավիճակ էր, մեր գերագույն գլխավոր հրամանատարի ջանքերով, որը վարում էր այդ բանակցությունները, այդ աշխատանքը գրեթե շուրջօրյա ռեժիմով, հաղթահարված է», – նշել է Շոյգուն։
Խորհրդակցության ժամանակ նա նաև շնորհակալություն է հայտնել նաև ռազմական շինարարներին, որոնք մեկ տարվա ընթացքում ավելի քան երեք հազար օբյեկտ են շահագործման հանձնել։
Արցախյան պատերազմի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Ղարաբաղ և հարակից տարածքներ, իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու զոհվածների աճյունների փոխանակում։