Բավ է պառակտվել
14-10-2020 12:52

Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Նա կոչ է արել լիարժեք կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած կրակի դադարեցման պարտավորությունները: Այս մասին հայտնում է Ռիա Նովստին-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:
«Բանակցությունների ընթացքում Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել լիովին կատարել ադրբեջանական և հայկական կողմերի պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», – նշված է հաղորդագրությունում: