Բավ է պառակտվել
22-12-2021 20:21

ՌԴ ԶՈւ-ն Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն է, որևէ լուրջ միջադեպ թույլ չի տրվել. Շոյգու

Սիրիայի տարածքում Ռտեղակայված ռուսական զորախումբը խաղաղության պահպանման երաշխավորն է, ինչպես և ՌԴ ԶՈւ անձնակազմը՝ Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է չորեքշաբթի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ավելի քան մեկ տարի է ռուս խաղաղապահները ԼՂ–ում և հարակից շրջաններում պայմաններ են ապահովում խաղաղ կյանքի համար, նպաստում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Մինչ այս պահը որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել», – ասել է Շոյգուն ՌԴ ՊՆ հանրային խորհրդի լիագումար նիստում։

Հարձակումներ արցախցիների վրա և սպանություններ

Մի քանի շաբաթ առաջ Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել է իր հողամասում աշխատող տրակտորիստ, ընդ որում՝ նրա կողքին նստած է եղել ռուս խաղաղապահ։

Նոյեմբերի 8-ին Շուշիի շրջանում ադրբեջանական կողմից կրակ է բացվել տեղի «Վոդոկանալ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուղղությամբ, որոնք խողովակներ էին անցկացնում։ Նրանցից մեկը տեղում մահացել է, երեքը՝ վիրավորվե և հոսպիտալացվել։

Եվս մել միջադեպ է հրահրվել ադրբեջանական զինուժի կողմից նոյեմբերի 13-ին․ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ​​ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, արցախցի բնակիչը պայթուցիկ սարք է նետել անցակետի ուղղությամբ՝ ի պատասխան ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունների։