Բավ է պառակտվել
27-02-2015 10:37

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 25-ին 51 կողմ, 17 դեմ ձայնով ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև` այդպիսով դառնալով ԱՄՆ-ի 43-րդ նահանգը, որը ճանաչում է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Բանաձևում դատապարտվում է ժխտողական քաղաքականությունը և կոչ է արվում Հարավային Դակոտայի դպրոցներում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան: Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև հույների և ասորիների ցեղասպանությանը: «Հարավային Դակոտայում 2015 թվականը որպես 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակության տարի նշելով` կոչ ենք անում Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին պաշտոնապես ու հետևողականորեն ճանաչել և վերահաստատել պատմական ճշմարտությունը. Անատոլիայում` իրենց պատմական հայրենիքում ապրող հայերի, հույների և այլ քրիստոնյաների դեմ կատարված վայրագությունները եղել են ցեղասպանություն: Կոչ ենք անում նաև աշխատել հայ-թուրքական ամուր, կայուն հարաբերությունների ձևավորման ուղղությամբ»,-ասվում է բանաձևում: