Բավ է պառակտվել
09-09-2014 14:48

Շթեֆան Ֆյուլեն հրաժարվել է Ղրիմը համեմատել Ղարաբաղի հետ

Եվրաինտեգրման հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեն հրաժարվել է Ղրիմը համեմատել Ղարաբաղի հետ, գրում է haqqin.az-ը:  «Արևելյան գործընկերության»  մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական 4-րդ հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողները հետևյալ հարցադրումն են արել Ֆյուլեին. «Ինչո՞ւ Ղրիմը գրաված Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ ներդրվեցին, իսկ Ղարաբաղը գրաված Հայաստանի դեմ՝ ոչ»: Շթեֆան Ֆյուլեն հրաժարվել է պատասխանել հարցին և  միայն նշել, որ Ղրիմի և Ղարաբաղի միջև չի կարելի զուգահեռներ անցկացնել: Նրա խոսքով՝ Եվրամիությունը բոլոր ջանքերը կգործադրի սառեցված հակամարտությունների լուծման համար: