Բավ է պառակտվել
19-05-2020 14:44

Դիմակ չկրելու դեպքում 100 հազար –ի փոխարեն տունգանք 10 հազար

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը առավոտյան ԱԺ եկել եր Կենտրոնի մի քանի դեղատներում շրջայց կատարելով: Պարզել է, որ բժշկական դիմակների գները սկսվում են 220 դրամից՝ հասնելով մինչև 260 դրամի, իսկ ահա սև ձեռնոցները 100 դրամ են:
«Երևի գույնն էլիտար է համարվում, իսկ մյուս գույնի ձեռնոցների գները տատանվում են 60-80 դրամի սահմաններում»,–ասաց Զոհրաբյանը: Վերջինս դիմելով փոխնախարար Վահե Դանիելյանին նշեց․«Հարգելի կառավարություն, ամբողջ պատասխանատվությունը մի գցեք քաղաքացու վրա: Գոնե սոցիալապես անապահով խավին ապահովեք դիմակներով: Պատկերացնո՞ւմ եք, որ մեկանգամյա դիմակը մարդիկ լվանան. դրանք հարյուր անգամ ավելի վտանգավոր կդառնան: Դեղատներում ինչո՞ւ են այսօր նման գերշահույթներ ստանում», - հարց ուղղեց պատգամավորը:
Դիմակի գնի թեման բարձրաձայնեց նաև ԲՀԿ –ական մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ մեր ժողովուրդն ի՞նչ գնով դիմակ ձեռք բերի։ «Եթե օրը երեք անգամ 200-230-դրամանոց դիմակ պետք է օգտագործենք, դա նշանակում է, որ մեկ հոգին օրը մոտավորապես 20 հազար դրամ է օգտագործում: Երեք հոգանոց, չորս հոգանոց ընտանիքը, ընդունենք՝ 60 հազար դրամ: Հիմա սա նորմա՞լ երևույթ է: Այդ գումարները կա՞ն, թե՞ չկան»,- նշեց Մելքումյանը:
Մելքումյանի խոսքով՝ արտակարգ դրության սկզբից դիմակի պահանջարկը կտրուկ աճեց՝ ավելացնելով նաև դրա գինը:

Պատգամավորները նաև խնդրեցին մեկնաբանել Բաց և փակ տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտությանը ու սահմանաված տուգաքի չափը։
«Այս պահին բացառապես պահանջ կա բաց տարածքներում ունենալ դիմակ, որի նպատակն այն է, որ եթե անձը բաց տարածքից փակ տարածք տեղափոխվի, հնարավորություն ունենա կրել դիմակը»։
Նա նաև ընդգծեց, որ բաց տարածքներում այս պահի դրությամբ ձեռնոց կրելու պահանջ չկա։
Ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելուն, ապա փոխնախարարն ընդգծեց, որ տնտեսվարող սուբյեկտներն իրենք պետք է վերահսկեն, որ յուրաքանչյուր քաղաքացի սպասրակման սրահ մտնելուց ունենա դիմակ կամ ձեռնոց։ Դրանց բացակայության դեպքում տուգանքի կենթարկվի տնտեսվարող սուբյեկտը։
Այսպիսով Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում անձանց 10 000 դրամ տուգանելու նախագիծը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված՝ բաց տարածքներում դիմակների պահանջին. գործող օրենքով տուգանքը 100-250 հազար դրամ էր։

 

Արմինե Գևորգյան