Բավ է պառակտվել
05-08-2014 10:29

Շվեդիայի արտգործնախարարն անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրմանը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև սրվող հակամարտությունը և զոհերի թիվը մեծացնում են անվտանգության միջավայրի արդեն իսկ եղած անկայունությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա:

Հիշեցնենք, որ հրադադարը վերջին օրերին բազմիցս խախտվել է: ԼՂՀ-ի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին օրերին զոհվել է 25 ադրբեջանցի և 6 հայ զինծառայող։ Վերջին մահը գրանցվել է երեկ. հակառակորդի դիպուկահար կրակից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը՝ ծնված 1971թ: