Բավ է պառակտվել
24-09-2020 14:28

Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք. Փաշինյան

Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք, ինչը կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կա պայմանավորվածություն, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը, բայց հարկավոր է հասկանալ, որ ունենք կարմիր գծեր.

«Կարմիր գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները սպառվեն: Այդ ժամանակ կփորձենք այլ որոշումներ կայացնել: Հունիսին ծավալել էինք շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, դրանք կարող են ցանկացած պահի վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը»,- ասաց նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այս պահին ունենք 1230 սովորական մահճակալ, 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը ազատ է: Ներկայումս շուրջ 20 բուժհաստատություններից կորոնավիրուսով զբաղվում է միայն 5-ը, սակայն եթե իրավիճակը սրվի, ապա ամբողջ ռեսուրսը՝ 2700-2800 սովորական մահճակալ է և 300 վերակենդանացման, նորից գործի կդրվեն: