Բավ է պառակտվել
17-12-2020 18:20

«Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից». Պուտինն ՝ Արցախում հակամարտության սրման պատճառների և Թուրքիայի դերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարծում, որ Արցախում հակամարտության սրումը պայմանավորված է արտաքին միջամտությամբ:

«Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, և այս լարվածությունը տևում էր երկար տարիներ: Չեմ կարծում, որ դա տեղի ունեցավ ինչ-որ արտաքին միջամտության պատճառով: Բազմիցս եղել են խնդիրներ, կրակոցներ և փոքր բախումներ: Ի վերջո, այս ամենը հանգեցրեց հակամարտության»,- ասաց նախագահը հինգշաբթի օրը մեծ ասուլիսի ընթացքում :

Նա նշեց, որ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ անհրաժեշտ է համաձայնության գալ առանց որևէ արյունահեղության։

«Այս սկզբունքի վրա էր հիմնված մեր դիրէորոշումը նաև Մինսկի խմբում, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան համանախագահող երկրներ են: Երկար տարիներ մենք միշտ ելել ենք այն փաստից, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 պահվող շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին», - բացատրեց նա:

Միևնույն ժամանակ, Պուտինը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ: «Այսինքն՝ կարգավիճակի հարցը պետք է տեղափոխվի ապագա, պետք է ֆիքսվի ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում, բայց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև շփման հնարավորության պարտադիր ստեղծմամբ։ Այդ նպատակով պետք է ստեղծվեր այսպես կոչված Լաչինի միջանցքն, այսինքն՝ դա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կապերի միջանցք է», - հավելեց ՌԴ նախագահը:

Պուտինն անդրադարձավ նաև ստեղծված իրավիճակում Թուրքիայի դիրքորոշմանը:

«Թուրքիան պաշտպանում էր, ինչպես իրենք են համարում, Ադրբեջանի արդար գործը, այն է՝ վերադարձնել տարածքները, որոնք գրավվել էին 90-ականների բախման ընթացքում. միջազգային իրավունքի տեսաննկյունից այս բոլոր տարածքներն Ադրբեջանի Հանրապետության բաղկացուցիչ մասն են», - ասաց նա` հավելելով, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Ուստի, այս իմաստով, հաշվի առնելով այս հանգամանքը, ամբողջ Լեռնային Ղարաբաղը նույնպես՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջան է: Բայց իրավիճակն, իմ կարծիքով, ավելի բարդ է, քան պարզապես նորմատիվային պոստուլատները, ներառյալ միջազգային իրավական հիմքերն էթնիկական հակամարտության մեջ, որը սկսվել է Սումգայիթում, իսկ հետո անցել Լեռնային Ղարաբաղ, այստեղ յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը», - ասաց նախագահը:

Նա հիշեց, որ Լեռնային արաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել ՝ իրենց կյանքը և արժանապատվությունը պաշտպանելու համար, և իրավիճակ է ստեղծվել, ինչպես այս տարի հակամարտության սրման պահին: