Բավ է պառակտվել
16-06-2016 11:24

ՀՀ ԱԺ–ում բռնկված սկանդալը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի (տեսանյութ)

Հինգշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքների բաժանման մասին» օրենքի քննարկումը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի պատգամավորների միջև։

Քվեարկությունից առաջ ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր ՀԱԿ–ի պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես եկավ առաջարկված փոփոխությունների դեմ, որոնք նախատեսում են մի շարք հայկական համայնքների խոշորացում։

«Վարչական բաժանման փոփոխությունը և համայնքների խոշորացումը կհանգեցնի նրան, որ խոշորացման հետևանքով բազմաթիվ գյուղեր և գյուղական համայնքներ կզրկվեն պետության դոտացիաներից, ավելի բարձր աշխատավարձերից և նպաստներից։ Բնակիչներն այդքան էլ չեն հասկանում, թե ինչ են նրանց առաջարկում, այդ պատճառով համաձայնվել են, իսկ պետությունը կոպեկ տնտեսելու համար պատրաստ է գնալ խաբեության», – հայտարարեց Բագրատյանը։

Բագրատյանից հետո ելույթ ունեցավ բնապահպանության նախկին նախարար, իշխող ՀՀԿ–ի պատգամավոր Վարդան Այվազյանը` նշելով, որ Բագրատյանի հայտարարությունը չի վերաբերում առաջարկվող փոփոխությունների էությանը։

Այս հայտարարությունը հանգեցրեց պատգամավորների լեզվակռվի, Բագրատյանը, մասնավորապես, պահանջեց չմեկնաբանել նրա հայտարարությունը, ինչին, ի պատասխան, Այվազյանը բավականին կոպիտ ձևով հայտարարեց, որպեսզի նրան չխանգարեն։

«Հանգիստ նստի՛ր տեղդ, հանգստացրե՛ք «օզվերին» կերածներին, թե չէ ես կհանգստացնեմ», – ասաց Այվազյանն` ինչին ի պատասխան Բագրատյանը փորձեց առարկել, սակայն ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը կոչ արեց պատգամավորներին հանգստանալ։

Պատգամավորների լեզվակռիվը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի, որը կանխեցին մյուս պատգամավորները, այդ թվում` փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Բագրատյանն ու Այվազյանը կանոնավոր կերպով լեզվակռվի են բռնկվում ցանկացած հարցի շուրջ։

Այնուհետև խոսնակն առաջարկեց լեզվակռիվը շարունակել միջանցքում և հայտարարեց քվեարկության մասին, սակայն դա ևս չհանդարտեցրեց պատգամավորներին։ Նրանց ստիպված եղան տարբեր կողմեր քաշել, ինչից հետո Այվազյանը դուրս եկավ նիստերի դահլիճից։

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=EoNmH0OpwEg