Բավ է պառակտվել
28-01-2020 15:18

«Շուտով կհանգուցալուծվի»․Փաշինյանը ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ինչպես ե՞ք պատկերացնում Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի լուծումը։ Այս հարցն ուղղեցին վարչապետին լրագրողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
«Շուտով կհանգուցալուծվի»,-ասաց Փաշինյանը։
Հարցին՝ կա՞ն հստակ քայլեր, ի՞նչ կարող եք ասել, վարչապետը կրկնեց նույն պատասխանը՝ «Կհանգուցալուծվի շուտով»:
Իսկ Նախագահ Արմեն Սարգսյանը խուսափեց որևէ պատասխան տալ Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Այսօր, եթե կարելի է, դրա մասին չխոսեմ», - ասաց Արմեն Սարգսյանը լրագրողներին «Եռաբլուր» պանթեոնում։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարել էր,որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել իրեն,մինչդեռ ինքը հրաժարվել է՝խոստանալով հրապարակել ապացույց։
Իսկ որպես ապացույց՝ հրապարակել էր Թովմասյանը գրիչի նկարը՝ընդգծելով ,որ թանկարժեք գրիչը Թովմասյանը նվիրել է իրեն՝փորձելով քծնել ու շողոքորթել։Իսկ
Թովմասյանը հանձնարարել էր իր փաստաբանական թիմին պատրաստել հայցադիմում՝իրեն զրպարտելու համար դատարան դիմելու նպատակով։

 

Արմինե Գևորգյան