Բավ է պառակտվել
10-03-2016 08:50

Սկվորցովան պատմել է Պուտինին ռուսների կյանքի տևողության մասին

Ռուսների կյանքի տևողությունն ավելացել է մինչև 71.2 տարի է, հայտնել է առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա, դա ավելի շատ տղամարդկանց է վերաբերվում, ինչպես նաև տղամարդկանց և կանանց կյանքի տևողության տարբերությունը ևս նվազել է:

«Քի՞չ են սկսկել խմել», - ծիծաղելով հարցրել է Պուտինը: «Մասամբ, այո, քանի որ աշխատանքային բնակչության մահացության մակարդակն էապես նվազել է` մինչև 4,5 տոկոս, դա 21 հազար 200 մարդուց ավել է: Առաջին հերթին, դա 35-ից 60 տարեկան տղամարդիկ են», - ասել է Սկվորցովան:
Կողմնակի գործոններից ՌԴ առողջապահության նախարարության ղեկավարն անվանել է ապրելակերպի փոփոխությունը, ծխելու նվազեցումը և խմելը: «Ճանապարհների անվտանգությունը, ժամանակին բժշկական օգնության ցուցաբերումը,և իհարկե կանխարգելումը», - ավելացրել է Պուտինը մի շարք գործոններ ևս: Սկվորցովան նշել է, որ նախագահի թվարկած ցուցանիշներում դրական միտում է արձանագրվել: