Բավ է պառակտվել
24-02-2020 15:38

Լայչակ․Սլովակիան լիարժեք սատարում է ԼՂ հարցի հանգուցալուծման գործընթացին

Հայաստանում է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակը, ով վերջին անգամ նախորդ տարվա մարտին էր Հայաստանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, իսկ այս անգամ արդեն երկկողմ այցով, ասաց, կբացվի նաև ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատունը։
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար նշեց, որ մեծ ակնկալիքներ ունեն տեղում իրենց դիվանագիտական ներկայությունից՝ երկկողմ համագործակցությունն առաջ տանելու համար: Նա հույս հայտնեց, որ դեսպանությունը վեր կհանի ավելի մեծ հնարավորություններ տնտեսական համագործակցության համար, իրենց բիզնես հանրությանն այստեղ բերելու համար: Լայչակը տեղեկացրեց նաև,որ Մնացականյանն իրեն Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպման մասին է պատմել, նաև քննարկել են Արևելյան գործընկերության ծրագիրը:
Լայչակը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպմանը տեղեկացրել է հունվարին Ժնևում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ վերջին հանդիպման մասին։
«Ամեն անգամ, երբ հանդիպում եմ նախարար Մնացականյանի հետ, Լեռնային Ղարաբաղը մեր քննարկումների մաս է կազմում, անշուշտ: Սլովակիայի՝ ԵԱՀԿ նախագահության շրջանում մեծ ուշադրություն դարձրինք այդ խնդրին, նշեցինք այն փաստը, որ Ժնևում ԱԳ նախարարները հանդիպեցին, երկու առաջնորդները Մյունխենում հանդիպեցին, սրանք մեր տեսանկյունից դրական զարգացում են, կարևոր է, որ հանդիպեն և քննարկեն՝ ինչպես առաջ տանել հարցի լուծումը, Սլովակիան լիաթոք սատարում է հանգուցալուծման այս պրոցեսին, որ առաջնորդում են համանախագահները, մենք վստահում ենք նրանց աշխատանքին»,- ասաց Լայչակը։
Լայչակն ընդգծեց՝ Սլովակիան լիովին սատարում է հանգուցալուծման գործընթացին։
«Մենք լրիվ վստահում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, շատ սերտորեն աշխատել ենք նրանց հետ անցած տարի», - ասաց նա։
Այնուհետև Լաչակը նշեց, որ իր գործընկերոջ հետ քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները, կարևորելով, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արդեն պայմանականորեն գործարկվել է, որը նոր հնարավորություններ է բացում։
«Հունիսին տեղի կունենա Արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովը, որը կգույքագրի այս ծրագրի 10 տարվա ընթացքն ու կկանխանշի հետագա համագործակցությունը։ Սլովակիան սերտորեն սատարում է Արևելյան գործընկերության ծրագրին»,- նշեց Լայչակը։

 

 

Արմինե Գևորգյան