Բավ է պառակտվել
20-04-2022 21:53

Հայաստանի ԱԺ-ում Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ լսումները չեղարկվել են

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 21-ին նախատեսված «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ լսումները չեղարկվել են։

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ որպես պատճառ նշելով տեխնիկական խնդիրները։

Այս առնչությամբ «Հայաստան» խմբակցությունը նշել է, որ իշխանությունները, խախտելով Սահմանադրությունը և օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում են Ազգային ժողովի դահլիճը տրամադրել լսումների և ուղիղ եթեր ապահովել, «ներկայացնելnվ անհիմն տեխնիկական պատճառաբանnւթյnւն»։

Խմբակցության հաղորդագրության մեջ ասվում է, որ այս լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է nւղեցnւյց դառնան Հայաuտանի և Թnւրքիայի միջև հարաբերnւթյnւնների կարգավnրման հարցերը քննարկելիu:։

«Իշխանnւթյnւնների նախաձեռնած՝ Հայաuտան-Թnւրքիա հարաբերnւթյnւնների կարգավnրման ներկայիu ընթացքը, դրանից բխnղ uպառնալիքների չգիտակցnւմը և դրuևnրած այu ապօրինի վարքագիծը վկայnւմ են, nր նրանք nւղղակի կամ անnւղղակի գնnւմ են թnւրք-ադրբեջանական տանդեմի շահերը uպաuարկելnւ ճանապարհnվ»,- ասվում է «Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։

Խմբակցության անդամները վճռական են և հետևnղական «Հայ ժnղnվրդի լինելnւթյան հիմքnւմ գտնվnղ այu հարցը հետապնդելnւ գnրծnւմ» և հայտարարում են, որ խnրհրդարանական լunւմների անցկացnւմը մնnւմ է իրենց օրակարգnւմ, դրանք առաջիկայnւմ կկայանան։
Հայ-թուրքական հանդիպումների մասին

Ավելի վաղ Հայաստանն ու Թուրքիան նշանակել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց հատուկ ներկայացուցիչներին։

Հայ և թուրք հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանի և փորձառու դիվանագետ, ԱՄՆ թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին Վիենայում։ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կկայանա Վիենայում։

Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ ներկայացուցիչների դրական է գնահատել, նշելով, որ վերջնական նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։

Մարտի 12-ին Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Միրզոյանն ավելի ուշ հայտնեց, որ քննարկվել է հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն առաջ տանել այդ գործընթացն առանց նախապայմանների, որպեսզի այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։