Բավ է պառակտվել
23-09-2016 14:16

Արծվիկ Մինասյան. կաշխատեմ մինչև նոր հրաման ստանալը

Մամուլում տարածված լուրերը՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի հրաժարականի մասին, չեն հաստատվել։ Այդ հարցը մեկնաբանել է հենց նախարարը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն առաջարկել է լրագրողներին՝ անցնել աշխատասենյակ, ծանոթանալ նրա օրակարգի հետ և համոզվել, որ նա տվյալ պահին չի պատրաստվում թողնել զբաղեցրած պաշտոնը։ Մինասյանը նշել է, որ տվյալ պահին կառավարության մնացած անդամները պաշտոնակատարներ են։

«Հրաժարականի կարիք չկա։ Օրենսդրության համաձայն, կառավարությունը ձևավորվում է Հայաստանի նախագահի հրամանագրի և վարչապետի առաջարկով, դրանից հետո միայն պարզ կլինի` նախարարը նշանակվել է, թե ոչ»,- ասաց նա։ Մինասյանի խոսքով, նա կշարունակի կատարել իր պարտականություններն այնքան ժամանակ, մինչև նոր հրաման կլինի։

Մեկնաբանելով նորանշանակ վարչապետի կողմից իրենց ուղղված նկատողությունը կառավարության նիստի ժամանակ, Մինասյանը նշել է, որ դա չի խոցել իրեն, հակառակը, նա շնորհակալ է վարչապետին՝ գործարար ոլորտի բարելավման հարցում հստակ դիրքորոշման, բյուրոկրատիայի և չինովնիկության դեմ պայքարելու պատրաստակամության համար։