Բավ է պառակտվել
27-02-2022 12:11

ԿԺԴՀ-ն անհայտ արկ է արձակել․ լրատվամիջոցներ

ԿԺԴՀ-ն անհայտ արկ է արձակել արևելյան ուղղությամբ, հայտնում է Ռենհապ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ ծառայությանը։

«Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել արևելյան ուղղությամբ»,- հայտնել են կոմիտեում։

Սա այս տարվա ընթացքում Հյուսիսային Կորեայի կողմից զենքի ութերորդ փորձարկումն է։ Հյուսիսային Կորեան հունվարին յոթ հրթիռային փորձարկում է իրականացրել։ Հունվարի 5-ին և 11-ին Հյուսիսային Կորեան հիպերձայնային հրթիռներ է փորձարկել։ Հունվարի 14-ին երկաթուղային հրթիռային համակարգից երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակվել։ Հունվարի 17-ին և 27-ին ԿԺԴՀ-ն փորձարկել է փոքր հեռահարության տակտիկական կառավարվող հրթիռներ։ Բացի այդ, հունվարի 25-ին արձակվել է երկու հեռահար թևավոր հրթիռ, ինչն, ի տարբերություն բալիստիկ հրթիռների փորձարկումների, չի խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Հունվարի 30-ին Հյուսիսային Կորեան իրականացրել է միջին հեռահարության Hwasong-12 բալիստիկ հրթիռի փորձնական արձակում։