Բավ է պառակտվել
16-03-2021 10:23

Լրատվամիջոցները նշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոնկրետ ամսաթվերը

Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության մի քանի կարկառուն ներկայացուցիչ հանդիպումներ են անցկացնում թե՛ կուսակցության վերնախավի, թե՛ մարզպետների ու Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ։

Հայաստանի իշխանությունները վերջին օրերին լուրջ քայլեր են ձեռնարկում սեփական թիմում արտահերթ ընտրությունների հետ կապված հստակեցումներ մտցնելու համար։ Այս մասին գրում է փաստ օրաթերթը։

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու, նրա հանձնարարությամբ, մի քանի «կարկառուն» ՔՊ-ականներ հանդիպումներ են անցկացնում թե՛ կուսակցության վերնախավի, թե՛ մարզպետների, թե՛ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ, որպեսզի հասկանան, թե տեղերում ինչ վարկանիշ ունի իշխանությունը, ավելի կոնկրետ՝ Փաշինյանը։

Տրված է կոնկրետ հրահանգ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանն, այդ թվում՝ արտահերթ ընտրություններին։ Թերթի աղբյուրները փոխանցել են, որ «Նիկոլ Փաշինյանը որոշում ունի հրաժարական ներկայացնել մինչև մարտի 23-ը (որոշ տեղեկություններով՝ այսօր կամ վաղը, եթե արտառոց որևէ իրադարձություն տեղի չունենա)»։ Այդ դեպքում Հայաստանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց կառավարության հրաժարականը Փաշինյանի գլխավորությամբ: Հայտարարությունը ստորագրել էին սպայական անձնակազմի շուրջ 40 ներկայացուցիչ։ Վարչապետը սա անվանեց հեղաշրջման փորձ և անմիջապես ստորագրեց որոշում ՝ Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին: Չնայած Նախագահ Արմեն Սարգսյանը երկու անգամ չստորագրեց այս փաստաթուղթը (առաջին անգամից հետո վարչապետի աշխատակազմը հրամանագիրը նորից ուղարկեց նախագահին), սակայն չվիճարկեց այն Սահմանադրական դատարանում:

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն միջնորդություն ներկայացրել նախագահին Արտակ Դավթյանին Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ նշանակելու մասին։ ե ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։