Բավ է պառակտվել
27-07-2022 12:00

Լրատվամիջոցները դիտարկում են Բորիս Ջոնսոնին որպես ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածու

Բրիտանացի որոշ պաշտոնյաներ աջակցում են Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, հաղորդում է բրիտանական The Telegraph թերթը։ Միաժամանակ, պարբերականի աղբյուրները մտավախություն ունեն, որ Ֆրանսիան կարող է վետո դնել պարոն Ջոնսոնին նշանակելու որոշման վրա, գրում է Կոմերսանտը։

Ըստ The Telegraph-ի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բորիս Ջոնսոնի թեկնածությունը պաշտպանում են պաշտպանության կոմիտեի անդամներ Ռիչարդ Դրաքսը և Մարկ Ֆրանսուան և Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախկին նախարար Դևիդ Ջոնսը: Ջոնսոնին կարող են աջակցել նաև ԱՄՆ-ն և Ուկրաինան։

The Telegraph-ի կողմից հարցված որոշ պաշտոնյաներ կարծում են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է վետո դնել այդ պաշտոնում պարոն Ջոնսոնին նշանակելու որոշման վրա։ Թերթի զրուցակիցները դա բացատրել են վերջիններիս լարված հարաբերություններով։Պարբերականի աղբյուրները կարծում են նաև, որ վարչապետը կարող է չստանալ այդ պաշտոնը իր հետ կապված քաղաքական սկանդալների պատճառով։

ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի սեպտեմբերին։ Բորիս Ջոնսոնը կկկատարի վարչապետի Պահպանողական կուսակցության առաջնորդի պարտականությունները մինչև կուսակցության նոր առաջնորդի և կառավարության ղեկավարի ընտրությունը։ Պահպանողական կուսակցության քվեարկության արդյունքները պետք է հրապարակվեն սեպտեմբերի 5-ին։