Բավ է պառակտվել
12-04-2017 11:21

ԶԼՄ-ները հրապարակել են ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուի անունը

Ներկայումս ակտիվորեն քննարկվում են ՀՀ ԱԺ նախգահի պաշտոնի ամենահավանական թեկնածուների անունները, գրում է «Ժամանակ» թերթը:
Պարբերականն ընդգծում է, որ մինչ վերջին ժամանակներս այդ պաշտոնին հավակնում էր գործարար Սամվել Կարապետյանի եղբայր՝ Կարեն Կարապետյանը:
«ԱԺ գործող խոսնակ Գալուստ Սահակյանը գրեթե հաստատել է նրա նշանակումը: Նա ասել է, որ հնարավոր է, որ հենց Կարեն Կարապետյանը նշանակվի ԱԺ ղեկավար»,- ասված է հրապարակման մեջ:
Սակայն, թերթի ունեցած տեղեկությունների համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է լիովին «երիտասարդացնել» խորհրդարանի ղեկավար կազմը:
« Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ կնշանակվի ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ Արմեն Աշոտյանը կնշանակվի ՀՀԿ խմբակցության ղեկավար»,- գրում է հոդվածի հեղինակը: