Բավ է պառակտվել
18-04-2022 22:52

Լրատվամիջոցները գրում են Փաշինյան-Պուտին հանդիպմանը նախատեսված փաստաթղթի ստորագրման մասին, ինշխանամետ լրագիրը հերքում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աչրիլի 19-ին կայանալիք հանդիպման ժամանակ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին գրում է իշխանամետ «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով սեփական տեղեկատվությանը։

Նշվում է, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառում հանդիպման ընթացքում որոշակի փաստաթղթի նախատեսվող ստորագրման մասին։

«Վաղը նախատեսված հանդիպման ժամանակ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,–գրում է թերթը։

Ապրիլի 19-20-ը Փաշինյանի Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք այցեր ու հանդիպումներ։

Փաշինյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման օրակարգային հարցեր, կանդրադառնան Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքին։

Ապրիլի 20-ին Փաշինյանը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։