Բավ է պառակտվել
31-01-2019 20:25

ԶԼՄ-ները գրում են Փաշինյանի և Ծառուկյանի հարաբերությունների կտրուկ սրման մասին

Վերջին ժամանակներս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները կտրուկ վատացել են: Այս մասին գրել է “Ժամանակ” թերթը:

Ծառուկյանն, ով մինչև վերջերս իր անվերապահ աջակցությունն էր հայտնում Փաշինյանի կառավարությանը, սկսել է դժգոհել նոր իշխանություններից: Նա նույնիսկ հայտարարել է, որ եթե նրանք շարունակեն նույն կերպ իրենց պահել՝ դժվար մինչև աշուն մնան: