Բավ է պառակտվել
25-04-2022 08:52

Լրատվամիջոցները հայտնում են Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնի առավելության մասին

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի ժամանակով 17:00-ին (Մոսկվայի ժամանակով 18:00-ին) քվեարկությամբ միջանկյալ արդյունքներով 55-58 տոկոսով գլխավորում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդում է բելգիական RTBF հեռուստաալիքը։

Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ RTBF-ն վկայակոչում է հասարակական կարծիքի ուսումնասիրման երկու ինստիտուտների հարցումների արդյունքները։

Նույն տվյալների համաձայն՝ «Ազգային միավորման» թեկնածու Մարին Լը Պենը հավաքում է 42-45 տոկոս։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ այս թվերը հետագայում կարող են փոխվել։

Ֆրանսիայում կիրակի օրը տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ փուլը։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Ֆրանսիայի ներկայիս առաջնորդ Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Ընտրատեղամասերի մեծ մասը բաց կլինի մինչև ժամը 19:00-ն (Մոսկվայի ժամանակով 20:00-ն), սակայն խոշոր քաղաքներում, մասնավորապես՝ Փարիզում, Բորդոյում, Թուլուզում, Լիոնում, ընտրողները կկարողանան քվեարկել մինչև ժամը 20:00-ն (Մոսկվայի ժամանակով 21:00-ն):