Բավ է պառակտվել
27-01-2017 16:05

Թրամփը հակառուսական պատժամիջոցները չեղարկելու հրամանագիր է պատրաստել. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հակառուսական պատժամիջոցները չեղարկելու հրամանագիր է պատրաստել: Հղում անելով անանուն աղբյուրներին այս մասին հայտնել են Politico-ի լրագրող Սյուզեն Գլասերն ու Atlantic Council-ի փորձագետ Ֆաբրիս Պոտյեն: Կրեմլում դեռ չգիտեն, արդյոք այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:
ԱՄՆ-ը կարող է չեղյալ հայտարարել հակառուսական պատժամիջոցները: Հայտնի է, որ Դոնալդ Թրամփը, ով հունվարի 20-ից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում է, արդեն պատրաստել է համապատասխան հրամանագիրը: Խոսքը գնում է միայն փաստաթղթի կազմման մասին, այլ ոչ թե դրա ստորագրելու պատրաստակամության, կամ պատժամիջոցները չեղյալու հայտարարության մասին:
Պաշտոնապես այս տեղակատվությունը չի հաստատվել: Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական ղեկավարությունը որևէ տեղեկություն չունի՝ ռուսական պատժամիջոցները չեղարկող հրամանագրի նախապատրաստման վերաբերյալ:
« Ոչ, այդ մասին որևէ տեղեկություն չկա, և որքանով որ ես եմ հասկանում՝ տեղեկությունն անանուն է: Ես չեմ կարող ասել, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը»,- այս մասին ասել է նախագահի մամուլի քարտուղարը:
Հունվարի 28-ին Թրամփը նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմայիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Պուտինի հետ նախատեսված հեռախոսազրույցի մասին տեղեկությունը Պեսկովը հաստատել է :
« Այդ զրույցի ընթացքում նախագահ Պուտինը ծրագրւմ է շնորհավորել նախագահ Թրանփին՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իհարկե, նման խոսակցությունների ընթացքում տեղի է ունենում երկկողմանի հարաբերությունների ներկայիս վիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակում»,- մանրամասնել է Կրեմլի ներկայացուցիչը:
Աղբյուրները հաստատել են, որ Թրամփը Մերկելի հետ ծրագրում է զրուցել Ռուսասաստանի վերաբերյալ, բայց որևէ կերպ չեն մեկնաբանել պատժամիջոցները չեղարկելու հարցը:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս է հանդես եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ հայտարարություններուվ:
Times-ի և Bild-ի լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց սահմանափակող միջոցների չեղարկման հնարավորության կլինի:
Պատասխանելով «The Wall Street Journal»-ի հարցին, նա ասել էր, որ նախնական շրջանում մտադիր է պահպանել Մոսկվայի դեմ պատժամիջոցները:
« Եթե դու լավ ես Ռուսաստանի հետ, և Ռուսաստանն իրոք օգնում է մեզ, ինչու պետք է պահպանենք պատժամիջոցները, եթե ինչ-որ մեկը լավ բաներ է անում»,- իր մեկ այլ հարցազրույցի ժամանակ ասել էր ԱՄՆ-ի նախագահ Թրամփը: