Բավ է պառակտվել
21-12-2015 14:16

ՀԱՊԿ ԱԳՆ-ները քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը, դեկտեմբերի 21-ին, Մոսկվայում քննարկել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:  «Նիստի ժամանակ քննարկվել են հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Քննարկվել են մի շարք փաստաթղթեր, որոնք պատրաստվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համար»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ընթացող նիստը արտապլանային է, այն գումարվել է կազմակերպությունում նախագահող Հայաստանի նախաձեռնությամբ: ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: