Բավ է պառակտվել
01-04-2023 14:03

ՀՀ ԱԱԾ-ն՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանցիների հետ բանակցությունների մասին. «իրավիճակը էականորեն բարելավվել է»

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է եղել ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է։

Նշվում է, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։

Ավելի վաղ՝ մարտի 30-ին, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը սահմանային գծի հինգ հատվածներով 100-300 մետր խորությամբ առաջ է անցել հայկական տարածք և ամրացել այնտեղ։