#հաղթելուենք
04-09-2020 12:47

ԱԱԾ-ն ցուցակ է հավաքել. ԲՀԿ-ականների դեմ քրեական գործեր կհարուցվեն


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի ցուցակ է հավաքել, որոնց նկատմամբ առաջիկայում քրեական գործեր են հարուցվելու:
Թերթի տեղեկություններով՝ նրանց կողմից հավաքագրված տեղեկությունները քրեաիրավական բնույթի են, կարելի է ասել՝ փորփրել են բոլորի անցյալը ու կասկածելի հետքեր են գտել եւ այդ ուղղությամբ երկար ժամանակ ուսումնասիրություններ են իրականացրել, պարզել են, որ կան բաներ, որոնց հիման վրա պետք է քրեական գործեր հարուցվեն:
Ըստ տեղեկությունների, հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ական պատգամավորները բավականին երկար ժամանակ է՝ ընդհատակ են անցել՝ իմանալով, որ իրենց շուրջ լուրջ ուսումնասիրություններ են իրականացվում:
Չի բացառվում, որ այդ ամենը պատճառ ու հիմք դառնա, որ Աժ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նման այլ ԲՀԿ-ականները եւս լքեն խմբակցությունը եւ կուսակցությունը՝ այդկերպ փրկվելով տարբեր քրեական գործերում որպես մեղադրյալներ ներգրավվելու հեռանկարից: Թեեւ, մյուս կողմից, դժվար է ասել՝ արդյոք ԲՀԿ-ից փախուստը կարող է օգնել ԲՀԿ-ականներին՝ փրկվելու ԱԱԾ-ի ճիրաններից»:

ԲՀԿ ֊ի դեմ օղակը գնալով սեղմվում է 
Նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հարցաքննվել է քրեական գործի շրջանակներում
ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել սոցիալական ցանցերում Հայաստանի նախկին նախագահներին վիրավորող անձանց նկատմամբ
Հերթական շինծու և քաղաքական գործ. Արթուր Վանեցյանին հրավիրե լեն ԱԱԾ
Հարուցվել է Ծառուկյանին առընչվող նոր քրեական գործ