Բավ է պառակտվել
24-12-2019 23:09

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը մնում է առաջնահերթություն Ռուսաստանի համար

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը եղել ու մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն, որը գտնվում է երկրի բարձրագույն ղեկավարության վերահսկողության ներքո։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ-ում ՌԴ Արտակարգ ր լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

“Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է հասնել նրան, որ հակամարտությունը լուծվի քաղաքական խաղաղ միջոցներով: Կշարունակենք գործել այսպես նաև հետագայում, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ մեր ազգային շրջանակներում”, - ասել է դեսպանը:

Ղարաբաղյան հակամարտությունն սկսվել է 1988 թվականին առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու հայտարարությունից հետո։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացել է հանրաքվե, որի ընթացքում բնակչության 99,89 տոկոսը քվեարկել է հօգուտ Ադրբեջանից լիակատար անկախության։