Բավ է պառակտվել
03-09-2016 10:48

Համաձայնագիր ՌԴ և ԱՄՆ-ի միջև. Հալեպում 48 ժամ լռություն կլինի

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարող են հայտարարել Հալեպում հրադադարի մասին համաձայնագիր կնքելու մասին։

Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են հայտարարել Հալեպում 48-ժամյա հրադադարի և մարդասիրական հասանելիության մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ, եթե փաստաթուղթը համաձայնեցվի:

«Դեռ համաձայնություն ձեռք չի բերվել», — ասաց զրուցակիցը: Նրա խոսքով` եթե փաստաթուղթը հավանության չարժանանա կիրակի, պայմանավորվածության հասնելու մասին կհայտարարվի երկուշաբթի կամ մեկ այլ օր: Ինչպես գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը մոտ են համաձայնագիր կնքելուն, որը ենթադրում է Հալեպում 48 ժամով հրադադարի սահմանում, ՄԱԿ-ին մարդասիրական հասանելիության տրամադրում և սիրիական կառավարության օդանավերի թռիչքների քանակի կրճատում որոշակի շրջաններում: Գործակալության տվյալներով` այդ պայմանավորվածությունը կարող է նպաստել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հետախուզական տվյալների փոխանցմանը` ՌԴ-ում արգելված ահաբեկչական խմբի` Ջեբհաթ ան Նուսրայի դեմ գործողությունների անցկացման համար:

 Ուրբաթ Ռուսաստանի ԱԳն ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ է անցկացնում Սիրիայում գործողությունների համակարգման ալգորիթմների մշակմանվերաբերյալ` հույս ունենալով, որ այդ աշխատանքները կավարտվեն մոտ օրերս: Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։ Կառավարական զորքերին դիմակայում են գրոհայինների ջոկատներ, որոնք պատկանում են տարբեր զինված խմբավորումների։ Առավել ակտիվ են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորումների գրոհայինները։