Բավ է պառակտվել
12-02-2015 13:53

Համանախագահները Հայաստանում կլինեն փետրվարի 17-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին: Այս մասին Twitter-ի իր միգրոբրոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ միջնորդները հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հիշեցնենք, որ միջնորդներն իրենց վերջին հայտարարությունում, որն արել էին Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահի եւ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո, հայտնել էին, որ պատրաստ են բանակցությունների ուժեղացված գործընթաց սկսել, որը կարող է հանգեցնել հակամարտության խաղաղ ավարտին: «Մենք կողմերին կոչ ենք անում քաղաքական կամք դրսեւորել՝ անմիջապես եւ առանց արդարացումների այդ գործընթացը սկսելու համար»,- ասված է հայտարարությունում: