Բավ է պառակտվել
22-09-2021 18:12

ԵԱՀԿ ՄԽ համանխագահները հանդիպումներ կանցկացնեն Նյու-Յորքում, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՀ ղեկավարների հետ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մի շարք հանդիպումներ կանցկացնեն Նյու-Յորքում, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքվ՝ ներկայումս համանախագահների եռյակը նախատեսում է հանդիպել Նյու-Յորքում ՄԱԿԻ-ի Գլխավոր ասամբկեայի շրջանակներում․ կլինեն հանդիպումներ միմյանց, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Եթե դա տեղի ունենա, ապա դա լավ նշան կլինի առ այն, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել: Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղարար գործընթացն առաջ մղելու կարևոր գործիք», – նշել է Ռուդենկոն։
Նա չի համաձայնել այն կարծիքի հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անգործության է մատնված։ «Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, բայց, այնուամենայնիվ։ Մինսկի խմբի մեր համանախագահն այցելեց Բաքու և Երևան, այնտեղ անցկացրեց մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով»,- հիշեցրել է դիվանագետը։

Ղարաբաղի շուրջ բանակցությունները

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք ՝ մասնակցելու ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի աշխատանքներին: Այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ հանդիպումներ անցկացնել գործընկերների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Անկախության 30-ամյակի առթիվ Հայաստանի ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ ջանք չի խնայի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության տևական լուծում գտնելու համար: «Սա նաև ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր, պատրաստ է աջակցել այս հարցում»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, Հայաստանում այդ երկրի դեսպան Լին Թրեյսին ավելի վաղ նաև հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու տարբերակին: «Խաղաղության և անվտանգության այս շատ կարևոր հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով», - ասել էր նա: