Բավ է պառակտվել
02-09-2016 11:26

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերին կհանդիպեն ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ, ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք շարունակում ենք շփումները կողմերի հետ և նախատեսում ենք հանդիպում անցկացնել սեպտեմբերի վերջին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում», - ասել է Ուորլիքը: