Բավ է պառակտվել
12-05-2016 12:15

Ժամանակն է, որ նախագահները հանդիպեն. ՄԽ համանախագահներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Էնդրյուն հայտարարություն են տարածել, որով նշում են, թե ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ամբողջապես հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության միջնորդական ջանքերին:
Շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում, ըստ համանախագահների, ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:

«Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ:

Բանակցություններում ոչ մի հաջողություն չի կարող լինել շարունակվող բռնությունների պարագայում և ավելին, չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցությունների: Մենք պնդում ենք, որ չի կարող լինել հակամարտության լուծում ռազմական ճանապարհով», -ասված է համանախագահների հայտարարության մեջ: