Բավ է պառակտվել
19-05-2022 19:56

Բրյուսելում կկայանա Փաշինյանի հանդիպումը Ալիևի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

Նույն օրը նա զրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի, Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այս ձևաչափով նախորդ հանդիպումը կայացել է ապրիլի 6-ին Բրյուսելում՝ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմանի հանձնաժողով, որը կիրականացնի նաև սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովման գործառույթներ: