Բավ է պառակտվել
12-02-2021 18:50

Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը 2021թ. փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը, տեղեկացվում էՀայաստանի կառավարության կայքում։

«Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից»,- նշվում է հաղորդագրությունում:

Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը։ Երեք երկրների փոխվարչապետերի առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 30-ին Մոսկվայում։

Ավելի վաղ փոխվարչապետ Գրիգորյանի մամլե ծառաությունից հայտնել էին, որ փոխվարչապետի որոշմամբ ստեղծվել է երկու փորձագիտական ենթախումբ։ Հայկական կողմից դրանց կազմում կլինեն Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին գործերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի և Սննդամթերքի անվտանգության տեսչության ներկայացուցիչներ: