Բավ է պառակտվել
02-10-2020 18:35

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կրկին շեշտադրել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսային խոսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է kremlin.ru կայքը:

Շարունակվել է Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտու իրավիճակի քննարկումը: Երկու կողմերն էլ լրջագույն անհանգստություն են հայտնել ստացվող այն տեղեկատվության վերաբերյալ, որ ռազմական գործողություններում ներգրավված են Մերձավոր Արևելքի անօրինական զինվորական խմբավորումների գրոհայիններ:

Վլադիմիր Պուտինը կրկին շեշտադրել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը և դիվանագիտական-քաղաքական ջանքերի գործադրմամբ բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ 2020թ.հոկտեմբերի 1-ին ընդունված հայտարարության շրջանակում:

Կողմերը պայմանավորվել են տարբեր ձևաչափերով շփումների շարունակության վերաբերյալ: