Բավ է պառակտվել
03-10-2013 13:50

Հայաստանը եւ Եվրամիությունը կհամագործակցեն գիտության ու մշակույթի ոլորտներում

Հայաստանը, որն ընտրել է Մաքսային միությունը, Եվրամիության հետ կապելու է համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ասել է Լիտվայի ԿԳ նախարար Դայնյուս Պավալկիսը:

Նրա խոսքերով`, դա կլինի հիմնական կապող օղակը, քանի որ այլ կերպ, ամենայն հավանականությամբ, արդեն համագործակցել չի ստացվի, հաղորդում է Delfi-ն:

Նախարարը մասնակցել է Վիլնյուսում կազմակերպված միջազգային համաժողովին, որը կապված էր գիտական ոլորտի, հետազոտական եւ կրթական ծրագրերի հետ: Համաժողովից հետո Դայնյուս Պավալկիսը հայտարարել է, որ Արեւելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը վերոհիշյալ ոլորտներում շարունակվելու է: