Բավ է պառակտվել
22-02-2022 19:26

Հայաստանի ԱԽ-ն քննարկել է երկրի առջև ծառացած մարտահրավերները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեքշաբթի տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Վարչապետի մամլո ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաեւ ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը եւ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը: