Բավ է պառակտվել
15-04-2021 20:25

Հայաստանի ԱԽ-ն գաղտնի փաստաթղթեր է հրապարակել՝ ի պատասխան ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության

Ի պատասխան այն ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի 2020թ նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Հայաստանի Անվտանգության խորհուրդը հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր։

Նյութ 1-ին

Անվտանգության խորհրդի նիստի զեկուցողների վերաբերյալ 2020 թ. հունիսի 19-ով թվագրված առաջին փաստաթուղթը հերքում է Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, որ հունիսի 8-ին Գլխավոր շտաբի պետ նշանակվելուց հետո նա զեկուցել է Անվտանգության խորհրդի նիստին:

Մինչդեռ Գասպարյանը հայտնել էր, որ այդ պաշտոնում նշանակվել է հունիսի 8-ին, հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց Անվտանգության խորհրդին է ներկայացրել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունն, ինչպես նաև զինված ուժերի հնարավորությունները։

Նյութ 2-րդ

Երկրորդ փաստաթուղթը պարունակում է որոշ հատվածներ Անվտանգության խորհրդի նիստի սղագրությունից, որը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին: Գասպարյանի հայտարարության համաձայն, հենց այս հանդիպման ժամանակ նա վարչապետին տեղեկացրել է առաջիկա 2-3 օրվա ընթացքում պատերազմը դադարեցնելու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին:

Մինչդեռ, ըստ Անվտանգության խորհրդի նիստի հրապարակված դրվագների, Գասպարյանը զեկուցում է ռազմաճակատում իրավիճակի մասին և հայտնում, որ «իրականում իրավիճակը տակտիկական առումով չի փոխվել, թշնամին առաջընթաց չունի», և հավելում է, որ «ամեն դեպքում, զորքերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները, առավոտյան մենք փոքր հակագրոհ ձեռնարկեցինք Ջեբրաիլի ուղղությամբ և հասանք հաջողությունների»:

Ավարտելով խոսքը, Գասպարյանը նշում է. «Մենք կատարում ենք մեր խնդիրը և շարունակելու ենք կատարել այնմինչև վերջ»:

Նյութ 3-րդ

Երրորդ փաստաթուղթը հատված է Անվտանգության խորհրդի 2020 թ. Օգոստոսի 21-ի նիստի սղագրությունից, որտեղ Գասպարյանը, մասնավորապես, ասում է. «... Արևելյան օպերատիվ ուղղությամբ ... և հյուսիսարևելյան օպերատիվ ուղղությամբ, մենք կարող ենք ունեցած ուժերով՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, դիմագրավել հակառակորդի գրոհներին, հետ մղել նրան և ջախջախել նրա խմբավորումները ...», հավելելով, որ որ խնդիրների մի զգալի մասի լուծումը տեսնում է աշխարհազորի ստորաբաժանումների կազմավորման մեջ:

Գասպարյանի հայտարարությունը

Երեկ Գասպարյանը պատասխանեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով հերքել էր Գասպարյանի հայտարարությունն Արցախում պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Ի՞նչ է ասել Փաշինյանը

Ելույթ ունենալով ապրիլի 14-ին Հայաստանի խորհրդարանում, վարչապետն անդրադարձել է նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, ըստ որի՝ պատերազմի 4-րդ օրն Անվտանգության խորհրդի նիստում Գլխավոր շտաբի պետը ներկայացրել է կորուստները և ԶՈւ գնահատականն իրավիճակի վերաբերյալ և հայտարարել, որ 2-3 օրվա ընթացքում պետք է քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար:

«Ոզում եմ այս ամբիոնից պատախանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի, չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ։ Ընդհակառակը՝ սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստին ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում են իր առաջ դրված խնդիրը և մինչև վերջ կկատարեն», – ասել է Փաշինյանը։
Օնիկ Գասպարյանի պատասխանը
Օնիկ Գասպարյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը armlur-ին տված հարցազրույցում։
«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը», – ասել է Հայաստանի ԳՇ նախկին պետը։

Ներքաղաքական ճգնաժամի սրման մասին
Փետրվարի 25-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մեղադրելով նրան հայ ժողովրդի համար ճգնաժամային և կրտիկական իրավիճակում ադեկվատ որոշումներ կայացնելու ամկարողության մեջ։ Նույն օրը Փաշինյանը հայտարարեց Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու որոշման մասին և ուղարկեց հրամանագրի նախագիծը Արմեն Սարգսյանին՝ ստորագրելու։

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ նախագահ Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետի ազատման հրամանը և առարկություններով վերադարձրել է այն վարչապետի աշխատակազմ» Փաշինյանը չի ընդունել առարկությունները և կրկին նախագահին է ուղարկել հրամանագիրը։ Մարտի 2-ին նախագահը երկրորդ անգամ որոշեց չստորագրել Գասպարյանի պաշտոնից ազատման մասին հրամանագիրը, սակայն չդիմեց Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը ստուգելու խնդրանքով։

Մարտի 10-ի առավոտյան Փաշինյանը հայտարարեց, որ «ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»։ Նույն օրը Հայաստանի նախագահը դիմեց ՍԴ խնդրանքով որոշել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի օրենքի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը, որի հիման վրա Գլխավոր շտաբի պետը հեռացվել է աշխատանքից:

Այնուհետև, Փաշինյանը նախագահ Սարգսյանին ուղարկեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը, իսկ հաջորդ օրը՝ մարտի 11-ին նախագահը Փաշինյանին հետ ուղարկեց Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկն՝ առարկություններով։ Վարչապետի երկրորդ միջնորդագիրն արժանացավ նախագահի նույն պատասխանին։

Մարտի 22-ի վարչապետը հայտարարեց, որ «Արտակ Դավթյանը իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնին»։