Բավ է պառակտվել
22-07-2022 13:47

Հայաստանի ԱԺ խորհուրդը կրկին կքննարկի ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու կապակցությամբ ՍԴ դիմելու հարցը

Ազգային ժողովի խորհուրդն ուրբաթ արտահերթ նիստ է գումարել։

Ինչպես նշվում է խորհրդարանի կայքում, նիստի օրակարգում է մի շարք պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը՝ ՀՀ ԱԺ օրերս ավարտված գումարման նիստերի կեսից ավելիին չներկայանալու հիմքով։ Ավելի ուշ այս պատգամավորներից Արթուր Ղազինյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, որն ընդունվեց ԱԺ նախագահի կողմից։

Հուլիսի 14-ին ԱԺ խորհուրդը որոշեց չդիմել այս հարցով ՍԴ։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել էր, որ այդ որոշումը կայացվել է հարգելով ժողովրդի քվեները և հաշվի առնելով երկրում քաղաքական կայունության և համերաշխության անհրաժեշտությունը: «Եթե խմբակցության պատգամավորները անընդհատ որոշեն չգալ (նիստերի), և հաստատեն իրենց անհարգալից վերաբերմունքը ժողովրդի քվեի նկատմամբ, այս առումով, հնարավոր է, այլ քննարկումներ անցկացվեն»,- ասել էր նա։

ՀՀ ԱԺ խորհուրդը քննարկել էհետևյալ ընդդիմադիր պատգամավորներին մադանտից զրկելու հարցը․ Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան, Վահե Հակոբյան, Արմեն Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Սեյրան Օհանյան, Էլինար Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Քրիստինե Վարդանյան, Գեղամ. Մանուկյան, Աղվան Վարդանյան, Ագնեսա Խամոյան, Անդրանիկ Թևանյան, Մխիթար Զաքարյան, Հռիփսիմե Ստամբուլյան, Աշոտ Սիմոնյան, Արմեն Չարչյան, Ելենա Կիրակոսյան, Ասպրամ Կրպեյան, Արմենուհի Կյուրեղյան, Արամ Վարդևանյան, Թադևոս Ավետիսյան, Արթուր Սարգսյան, Արթուր Խաչատրյան, Արեգնազ Մանուկյան, Գեղամ Նազարյան, Զեմֆիրա Միրզոևա, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյան, Հայկ Մամիջանյան, Տիգրան Աբրահամյան։

Բոյկոտ և հրաժարականներ

Ապրիլի 19-ից ընդդիմադիր Դիմադրության շարժումը Երևանում և Հայաստանի մարզերում կազմակերպում էր հանրահավաքներ, երթեր և բողոքի այլ ակցիաներ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից։ Ընդդիմությունը պնդում է, որ Փաշինյանը հակապետական ​​քաղաքականություն է վարում և չի կարողանում ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։

Այնուհետև մայիսի 3-ից ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ամբողջ կազմով բոյկոտում էին խորհրդարանի նիստերը։

Հուլիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ազատվեց ԱԺ փոխնախագահի, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահի պաշտոնից.

Պատգամավոր Հայկ Մամիջանյանը («Պատիվ ունեմ») հրաժարական տվեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից; Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն)՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական իրնտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Մանդատը վայր դնելու մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Թագուհի Թովմասյանը («Պատիվ ունեմ») հրաժարվեց լքել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։