Բավ է պառակտվել
01-11-2022 16:50

ՌԴ-ի խորհուրդը և Հայաստանի ԱԺ-ն խորհրդակցություններ են սկսել «ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով»

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը և Հայաստանի Ազգային ժողովը խորհրդակցություններ են սկսել ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով, հայտնել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։

«Երեկվա համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, ի թիվս այլ բաների, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օգնությամբ հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկը՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով»,- գրել է Կոսաչովը Տելեգրամի ալիքում։
Նա պարզաբանել է, որ նախատեսվում է գործարկել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմները՝ «եռակողմ» խնդիրն իրականացնելու համար։ «Դաշնային խորհրդի գծով համապատասխան խորհրդակցություններն արդեն սկսվել են»,- տեղեկացրել է նա։