Բավ է պառակտվել
05-10-2020 21:49

Համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման կոչով 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենա վճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս աննախադեպ և վտանգավոր բռնության էսկալացիան։

Նախարարներն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն են եղել՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունը անընդունելի սպառնալիք են տարածաշրջանի կայունության համար։

Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությունը ՝նախարարները կրկին հակամարտության կողմերին անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու կոչ են արել։

Համանախագահ երկրները մտադիր են լիարժեք իրականացնել մանդատը, որը նրանց տրվել է ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից, Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։ Այդ մանդատին համապատասխան նրանք շարունակելու են հետևողականորեն փոխգործակցել կողմերի հետ՝ նրանց կոչ անելով անհապաղ պարտավորություն ստանձնել՝ վերականգնել կարգավորման պրոցեսը գոյություն ունեցող հիմնական սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք լավ հայտնի են երկու կողմերին»։