Բավ է պառակտվել
23-09-2019 11:11

Սպան այդպիսի բան անի՞, դա գիտեք ի՞նչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»․Վարչապետ

Արթուր Վանեցյանը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի նկատմամբ չկա,- Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին եւ դիտարկմանը, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը սոցցանցերում տարածվել էր դեռևս այն ժամանակ, երբ նա դեռ զբաղեցնում էր այդ պաշտոնը:
«Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին: Եվ այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում ըստ էության իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք` սպայի պատվի, չկա: Հասկանում եք չէ՞, թե դա ինչ է նշանակում: Հետո եմ իմացել, որ այդ նյութը տեղադրվել է ԱԱԾ-ի կայքում: Ինձ թվացել էր, թե այդ ժամանակ հրամանագիրը ստորագրվել էր, նույնիսկ եթե հրամանագրի ստորագրումից հետո լիներ, հարցեր են առաջացնում: Սպան այդպիսի բան անի՞, դա գիտեք ի՞նչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը դա անարգանք համարեց ՀՀ զինված ուժերի նկատմամբ՝ ընդգծելով, որ ուրախ է, որ հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվել է:

 

Արմինե Գևորգյան