Բավ է պառակտվել
28-08-2019 17:49

Սպասելի էր, որ Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի լինելու Ազգային ժողովի օրակարգում.Լիլիթ Մակունց

ՀՀ Ազգային ժողովի <<Իմ քայլը>> խմբակցությունը այսօր արձակուրդներից հետո նիստ էր հրավիրել, քննարկելու ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց << Իմ քայլը>> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լիլիթ Մակունցը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարությանը, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ չի մտնի։
<<Սպասելի էր, որ Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի լինելու Ազգային ժողովի օրակարգում եւ զարմանում եմ, թե որտեղից էր շրջանառվում սեպտեմբեր ամիսը։ Առնվազն եթե հիշենք, թե ինչ ընթացակարգով պիտի անցի կոնվենցիան, ենթադրվում էր, որ այդպես էլ պետք է լինի, որովհետեւ եթե նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ նրանցից պատասխանը գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի Սահմանադրական դատարանում, այնուհետեւ նոր կհայտնվի ԱԺ օրակարգում։ Սպասելի էր, որ շուտ չի լինելու եւ զարմանում եմ, թե որտեղից է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»,–նշեց նա։
Մակունցը անդրադարձավ նաև Ամուլսարի հանքի շահագործման հարցին, ասաց, որ կառավարությունը հակապետական, ապազգային որոշում չի կայացնի: Տեղեկացրեց,որ նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անհրաժեշտության հարցը ուսումնասիրվում է Շրջակա միջավայրի նախարարությունում:Առաջարկեց սպասել,տեսնելու համար թե ինչ կլինի արդյունքը: