Բավ է պառակտվել
01-03-2023 18:54

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հուսադրող է անվանել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունների մասին հաղորդագրությունը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդագրությունը:

Չորեքշաբթի ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտնել էր, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամասի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ կայացել է Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Քննարկվել են հումանիտար և ենթակառուցվաքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնմանը, բնական գազի անխափան մատակարարմանը, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը:

«Հուսադրող լուր այսօր Խոջալուից (Իվանյան՝ խմբ.) Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի միջև շփումների մասին։ Լավ է, որ քննարկումները կարծես թե կենտրոնացած են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն խնդիրների վրա»,- գրել է նա Twitter-ի իր էջում։